-
26.01.2018|
09:51
...թե նախորդ հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը բավականին հետաքրքիր է անցել: Սերժ Սարգսյանը ծերակույտին ներկայացրել է ՀՀ նախագահի միակ թեկնածու Արմեն Սարգսյանի անցած ուղին, թվարկել նրա առավելությունները, ապա առաջարկել է «ծերերին» անկեղծ-բաց քննարկում անցկացնել, հայտնել իրենց մոտեցումները, տեսակետները:
-
23.01.2018|
10:03
...թե ՀՀ նոր նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Լոնդոնի լավագույն ռեստորաններից մեկում ունի հատուկ սեղան, որը բացառապես նրան է սպասարկում, պահվում է միայն նրա հանդիպումների համար:
-
19.01.2018|
01:42
...թե չնայած կառավարությունում ապրիլից հետո նոր վարչապետի ընտրությամբ կադրային մեծ տեղաշարժեր չեն լինի, և Կարեն Կարապետյանի բերած կադրերը կմնան իրենց պաշտոններում, այնուհանդերձ, խորհրդարանում չեն դադարում խոսակցությունները, թե առողջապահության նախարարի պաշտոնում ոչ անհայտ Սամվել Լիմինդրովիչը (նրա մեծահարուստ եղբորորդին ղեկավարում է Մալաթիա վարչական շրջանը, որի շատ թաղամասերում կոյուղի չկա և գարշահոտն ու հիվանդությունները «ուտում» են մարդկանց) «տեսնում» է Ասատուր Ասատրյանին` «Նատալի ֆարմի» երբեմնի և «Աստղիկ» հիվանդանոցի այժմյան տնօրենին, որը «համատեղությամբ» Ալեքսանյանի քրոջ ամուսինն է:
-
16.01.2018|
00:45
...թե Հերմինե Նաղդալյանին հայաստանյան ԵԽԽՎ պատվիրակությունից հանելու «լրջագույն ջատագովը» եղել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
-
12.01.2018|
02:22
...թե այս Ամանորին Սերժ Սարգսյանն արգելել է Ազգային ժողովի պատգամավորներին ու պաշտոնյաներին կամուֆլյաժներով կամ առանց դրանց դիրքեր բարձրանալ, այն դիտարկելով որպես անձնական գովազդ, «հերոսության» խորհրդանիշ:
-
09.01.2018|
08:52
...թե ինչպես սկսես տարին, այնպես էլ կավարտես: Տարին, ըստ ամենայնի, խիստ բարենպաստ է սկսվել Հովհաննիսյանների ընտանիքի համար: Արփինե Հովհաննիսյանի քույրը խիստ տպավորիչ աշխատավարձով, խիստ ծանրակշիռ աշխատանքի է անցել «Գազպրոմ Արմենիայում»:
-
26.12.2017|
10:13
...թե «Ելքի» կողմից նախագահի թեկնածության հարցով «Ծառուկյան» դաշինքին դիմելու քայլը հատուկ քաղտեխնոլոգիա է` դաշինքին պատին դեմ տալու համար: Պատճառն այն է, որ իշխանությունը փորձում է ԲՀԿ-ից «լուրջ» ընդդիմություն կերտել, գումարած` ապրիլին սպասվող վարչապետական ընտրությունների քվեարկության ժամանակ դաշինքի դերակատարարությունը:
-
22.12.2017|
10:53
Օսկանյանի` Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում «ապահարզանը» կողմերի միջև փաստական տեսք է ստացել. Վահե Հովհաննիսյանի թիմն ստեղծել է «Այլընտրանքային նախագծեր» ՀԿ-ն` սպասման հեռանկարներով, իսկ Օսկանյանը, փաստացի հայտարարելով, թե դուրս է եկել քաղաքականությունից էլ, Հայաստանից էլ, իրականում աչքը չի կտրում Հայաստանից:
-
19.12.2017|
09:37
...թե ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր, երբեմնի «կարկառուն» ԲՀԿ-ական Վահրամ Առաքելյանը, որը 2015-ին հայտնի պատճառներով դուրս եկավ ԲՀԿ-ից ու դարձավ «հավատավոր» ՀՀԿ-ական, որ չկորցնի պաշտոնը,
-
15.12.2017|
01:17
...թե Սեյրան Օհանյանը պաշտոնավարման ողջ ընթացքում քանիցս դիմել է (ասում են` հինգ-վեց անգամ) գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին, գողական աշխարհի հետ «լավ հարաբերություններ» ունեցող, օդիոզ ֆիգուր Հայկազ Բաղմանյանի հարցով` հորդորելով` ազատել նրան զբաղեցրած պաշտոնից: